Պուտինի հաղթանակը Սիրիայում. Թրամփը չի՞ զինի չափավոր ընդդիմությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել Կենտրոնական հետախուզական վարչության՝ Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմությանը ռազմամթերքի և ռազմական պատրաստվածության օգնություն տրամադրելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում տալով աղբյուրին։
Նշվում է, որ այդ ծրագիրը գործել է 2013 թվականից և ստեղծվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամաբ ճնշում գործադրելու նպատակով։
Աղբյուրների հաղորդմամբ՝ Թրամփը նման որոշում է կայացրել ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Գերբերտ Մաքմաստերի հետ հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումից առաջ։
Պարբերականը նշում է, որ այս որոշմամաբ Թրամփը ցանկացել է նպաստել Մոսկվայի հետ Սիրիայում հրադադարի համաձայնության կայացմանը։ Ինչպես նշել է ԱՄՆ վարչախմբի անդամներից մեկը՝ ծրագրի փակումը անվանվել է որպես «Պուտինի հաղթանակը Սիրիայում»։