Սիրիան վերադարձրել է Ռաքքայում 40 նավթաշտարակի վերահսկողությունը
Դամասկոսի ուժերը Ռաքքայում իրականացրած հարձակման արդյունքում վերադարձրել են 40 նավթաշտարակների վերահսկողությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Հուլիսի սկզբից ավելի քան 40 նավթաշտարակ անցել են Սիրիայի կառավարության վերահսկղության ներքո»,- ասել է ինժեներ Ալի Իբրահիմը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները աշտարակների մի մասը ոչնչացրել են նահանջի ժամանակ։