ԱՄՆ-ն կոչ է արել թուլացնել Երուսաղեմում Տաճարի լեռան շուրջ իրավիճակի լարվածությունը
Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտնել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Երուսաղեմում Տաճարի լեռան շուրջ իրավիճակի լարվածությամբ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «РИА Новости»-ին։
«ԱՄՆ-ն շատ մտահոգված է Տաճարի լեռան՝ քրիստոսնյաների, հրեաների և մահմեդականների համար սուրբ վայրի շուրջ իրավիճակի լարվածությամբ, և Իսրայելին և Հորդանանին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար, ինչպես նաև ստատուս-քվոյի և սրբավայրի անվտանգությանը նպաստող որոշում կայացնել»,- ասել է նա։
Սփայսերի խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։