Ջոն Մաքքեյնի մոտ ուղեղի քաղցկեղ են ախտորոշել
ԱՄՆ կոնգրեսի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին։
Նշվում է, որ բուժհաստատությունում հայտնել են, որ Մաքքեյնը և իր ընտանիքը տվյալ պահին քննում են հիվանդության բուժման հնարավոր տարբերակները։
«Բուժման տարբերակները կարող են ներառել ռադիացիոն ճառագայթման կոմբինացիա և քիմիոթերապիա»,- ասել են հիվանդանոցում։
Գլխուղեղի ուռուցքը հայտնաբերվել է սենատորի ձախ աչքում մակարդված արյունը հեռացնելիս։