«Plus-size» մոդելն ամբողջովին մերկացել է «Elle» ամսագրի համար
«Plus-size» մոդելը մասնակցել է ֆրանսիական «Elle» ամսագրի համար մերկ ֆոտոշարքին: Էշլի Գրեմը «Instagram»-ի իր էջում հրապարակել է կադրերից մեկը: Լուսանկարում տեսնում ենք, որ մոդելն ամբողջովին է մերկացել: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Լուսանկարի տակ նա օգտագործել է #nationalnudeday հեշթեգը, ինչը թարգմանաբար նշանակում է մերկանալու ազգային օր: Այդ օրը նշում են հուլիսի 14-ին:
Մոդելին լուսանկարել է Մեթ Ջոնսը: Նա լուսանկարի կրկնօրինակը հրապարակել է իր սոցկայքի անձնական էջում:
Լուսանկարը շուրջ 320 000 «լայք» է հավաքել: