Թուրքիայում հայտնաբերվել է հնագույն «սմայլիկը»
Հնէաբանները Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ նահանգում, պեղումներ անցկացնելիս 4000-ամյա կուժ են հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Ինչպես նշվում է, դրա վրա «հնագույն «սմալիկն» է պատկերված»՝ ժպտացող մարդու պատկերը:
«Անկասկած սա ժպտացող դեմք է: Սա չունի նմանատիպը այս շրջանի հնագույն արվեստի պատմության մեջ»,- նշել է պեղումները ղեկավարած Նիկոլո Մարքեթին Բոլոնյան համալսարանից: Նա հավելել է, որ կուժի վրա այլ հետքեր չկան:
Ենթադրվում է, որ այս կուժն օգտագործվել է քաղցր ըմպելիքներ պահելու համար: