Ամենաշատ վարձատրվող հեռուստադեմքերը՝ ըստ «Forbes»-ի
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրությամբ հեռուստատեսային աստղերի ցանկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:
Առաջին հորիզոնականում է հոգեբան և հաղորդավար Ֆիլ Մաքգրոուն՝ 79 միլիոն ցուցանիշով: Երկրորդ հորիզոնականում հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսն է՝ 77 միլիոն վարձատրությամբ:
Նրանց հետևում են Ջերիի Սայնֆելդը՝ 69 միլիոն, շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին՝ 60 միլիոն, հաղորդավար և պրոդյուսեր Ռայան Սիքրեսթը՝ 58 միլիոնով:
Առաջին տասնյակում են նաև Լուիս Սիքեյը, փաստաբան և հաղորդավարուհի Ջուդիտ Շեյնդլինը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Սայմոն Քոուելը, հաղորդավար Սթիվ Հարվիին: