Ո՞ւմ կպարտվի Թրամփը 2020 թվականին
«Public Policy Polling»-ի նոր հարցման արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կպարտվի Բերնի Սանդերսին կամ մեկ այլ դեմոկրատի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Independent» թերթին:
Ինչպես հաղորդվում է, Թրամփը կստանա ընտրողների ընդամենը 39%-ի աջակցությունը, եթե ընտրությունը լինի նրա և նախկն փոխնախագահ Ջո Բայդենի միջև:
Հարցման տվյալներով՝ ընտրողների 53%-ը ցանկանում է Բարաք Օբամային տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, իսկ 49%-ը՝ Հիլարի Քլինթոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկանիշն ավելի ցածր է, քան նախագահ Դոնալդ Թրամփինը: