Թուրքիայում 50 հազար դոլարով 110 տարվա հնության հայկական գորգ է վաճառվում
Թուրքիայի ամենախոշոր օնյալն առևտրի հարթակներից մեկում հնամյա իրերի կողքին դրված է հայկական 110 տարվա հնության գորգ:
Գորգը վաճառող Գեկհան Սեզերը հայտարարության մեջ նշել է, որ գորգը ձեռագործ աշխատանք է, և նրա բոլոր գույները պահպանվել են: Հրաժարվել գորգից նա պատրաստ է 50 հազար դոլարով: