Երևան-Դիլիջան գազելի միակ օտարերկրացի ուղևորը նստած է տաբուրետկի վրա
Բարև Ձեզ։ Դիլիջանից գազելով գալիս եմ Երևան։ Նկարի տղան միակ օտարերկրացին է ու նստած է տաբուրետկի վրա։
Եթե մարդ Երևանից է գալիս Դիլիջան, գալիս նստում է իր տեղում, ու վերջում վարորդը բոլորից հավաքում է գումարը ու շարժվում։
Իսկ Դիլիջանից գնալու համար հակառակն է՝ պետք է նախապես տոմս գնես քո տեղի համար։ Տղան շուտ էր եկել ու նստել էր իր տեղը առանց իմանալու, որ պետք է նախապես գնի, վերջում հանին նստեցրին տաբուրետկին, որովհետև ավելի ուշ եկածները բոլոր տեղերը գնել էին։ Հաջորդ գազելը պետք է 1 ժամից լիներ՝ 11ին, բայց ասացին չի լինելու։
Ինչի եմ այսքան երկար գրում։ Բանն այն է, որ դեպի Դիլիջանի պես տուրիստական վայր տրանսպորտը խայտառակ վատն է, ու վատ է կազմակերպած։
Մարդ իրեն վատ է զգում էս խարխուլ գազելի մեջ, ուր մնաց 1.5 ժամ տաբուրետկի վրա պպզած գնա։
Խնդրում եմ զբաղվել հարցով։ Իդեալական կլիներ, եթե հնարավոր լիներ տոմսերը նախապես գնել էլեկտրոնային տարբերակով։
Սամվել Հովհաննիսյան. Ֆեյսբուք: