2018 թ.-ի ընտրություններն առանց Պուտինի կանցնեն. Ժիրինովսկի
Ռուսաստանի Դաշնությունում 2018 թվականին անցկացվելիք նախագահական ընտրությունները կարող են անցնել առանց Վլադիմիր Պուտինի: Այս մասին հայտնում է «Actualnews.org»-ը՝ հղում տալով Վլադիմիր Ժիրինովսկու արած հայտարարությանը:
Ժիրինովսկու խոսքով՝ Կրեմլում դեռ չեն որոշել՝ առաջադրել արդյոք Վլադիմիր Պուտինի 2018 թ.-ի ընտրություններ, սակայն կա կարծիք, որ Ռուսաստանը նոր նախագահ կունենա:
Քաղաքական գործիչը ընդգծել է, որ անհրաժեշտ չէ մատնանշել ներկայիս պետական առաջնորդի որևէ թերություն, պարզապես «ուրիշ բան ես ուզում», քանի որ օգոստոսին կլրանա Վլադիմիր Պուտինի կառավարման 1-ին ժամկետից սկսած 18-րդ տարին:
Ինքը՝ Ժիրինովսկին, պատրաստվում է կրկին առաջադրվել, ընդ որում՝ վերջինս վստահ է, որ մեծ շանսեր ունի հաղթելու: