Խոշոր հրդեհը Լուվրի 2 միլիոն եվրո արժողությամբ նկարներ է ոչնչացրել
Ֆրանսիական Նորմանդիա շրջանում արվեստի գործերի պահեստում բռնկված խոշոր հրդեհը մեծ վնաս է հասցրել տեղի ծովային թանգարանին, որտեղ Լուվրից 2 նկարներ են ոչնչացվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Parisien»-ին:
Պարբերականի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան Տատիու կղզում, որտեղ էլ գտնվել է պահեստը:
«Մենք մտածում ենք, որ շինությունը կարող էր հրդեհվել կայծակի հարվածից»,- նշում է դեպքի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Հրդեհը բռնկվել է շինության տանիքում, որում եղել են արվեստի բազմաթիվ նմուշներ և նկարներ»,- հաղորդել է նա: Թերթի տվյալներով՝ ոչնչացված նմուշների հետ այրվել է նաև փարիզյան Լուվր թանգարանից ստացված 2 միլիոն եվրո արժողությամբ երկու նկար: Այն մասին, թե ինչ նկարներ են ոչնչացվել, չի հաղորդվում: