ԱՄՆ-ում ռոբոտ-ոստիկանը ինքնասպան է եղել
ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում K5 ռոբոտը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ընկել է շատրվանի ջրի մեջ և «խեղդվել»: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Ռոբոտ արտադրող ընկերության ներկայացուցիչը Դին Սթիվենսը, մեկնաբանելով կատարված միջադեպը, նշել է, որ կատարվում է նախաքննություն:
Նա նաև նշել է, որ ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի նպաստել ռոբոտի ջրի մեջ ընկնելուն:
«Միջադեպը ցույց է տալիս, որ ռոբոտները ավելի արդիականացման և բարելավման կարիք ունի, ինչը հետագայում ավելի կնվազեցնի նման միջադեպերի հավանականությունը»,-ասել է նա:
Սթիվենսը նաև նշել է, որ ընկերության գրասենյակում միջադեպին հումորով են վերաբերվում և այն որակել են որպես «ռոբոտ-ոստիկանի» ինքնասպանություն: