Մերձավոր Արևելքի իրական սպառնալիքը ԱՄՆ-ն է. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտնել է, որ Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության իրական վտանգը գալիս է ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի երկրների գործերին միջամտելուց: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ն 18 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց էր ներառել Իրանի հրթիռային ծրագրի հարցում պատժամիջացների ցանկում: Թեհրանը դատապարտել էր Վաշինգտոնին՝ հաղորդելով, որ կսահմանի պատասխան պատժամիջոցներ ամերիկյան դեմքերի և ընկերությունների նկատմամբ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է, որ մեր տարածաշրջանի զարգացման, անվտանգության և կայունության համար լուրջ և իրական վտանգ է գալիս երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, որը տեղի է ունենում հատուկ նպատակներով»,- հայտնել է Քասեմին: