Բաշար Ասադի որդին՝ Սիրիայում ընթացող պատերազմի մասին
Բաշար Ասադի ավագ որդին՝ Հաֆեզը բրազիլական «Globo» թերթին տված հարցազրույցում Սիրիայում ընթացող պատերազմն անվանել է ոչ քաղաքացիական, այլ «զավթողական»: Այս մասին հայտնում է «Rosbalt.ru»-ն:
15-ամյա պատանին թերթին հարցազրույց է տվել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող մաթեմատիկայի օլիմպիադայի ընթացքում: Իր խոսքով՝ նա պատերազմի սարսափների ականատեսն է եղել:
Պատասխանելով կառավարական զորքերի և զինյալների միջև բախումների մասին հարցին՝ նա ասել է, որ որոշ մարդիկ «եկել են իր հողերը վերցնելու», սակայն անուններ չի նշել:
«Ես Սիրիայի քաղաքացի եմ և տեսնում եմ պատերազմի սարսափները: Այդ մարդիկ եկել են վերցնելու մեր հողերը: Նրանք դեմ են սիրիացի ժողովրդին»,- հայտնել է Հաֆեզը: