Թող անիծված լինեն մեզ չարախոսելու համար. Ռամզան Քադիրովը՝ գեյերին հալածելու մասին
Գումարի համար են տարածում Չեչնիայում գեյերի նկատմամբ ճնշումների մասին ասեկոսեները: Այսպես է համար Չեչնիայի նախագահ Ռազման Քադիրովը:
«Դա մեր ստոր, ծախված իրավապաշտպաններն են, ովքեր այս ամբողջ ընթացքում ստում են ամերիկյան իշխանություններին և կոպեկներ են ստանում»,- այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով «HBO» հեռուստաալիքին Քադիրովի տված հարցազրույցը:
«Դա իրենք են հնարել: Նրանք ծախված են, մարդ չեն, և թող անիծվեն այն պատճառով, որ չարախոսում են մեզ: Նրանք Արարչին պատասխան են տալու սրա համար»,- շարունակել է Ռամզան Քադիրովը:
«Դուք այստեղ, իմ կարծիքով, երկրորդ անգամ ենք: Դուք ինքներդ պետք է տեսնենք, որ սա միանգամայն դեմոկրատական հանրապետություն է, խոսքի ազատություն, մարդիկ երջանիկ են ապրում: Այն ամենը, ինչ մեր մասին ասում են, հիմարություն է»,- ասել է Քադիրովը ամերիկացի լրագրողին:
Միևնույն ժամանակ Ռազման Քադիրովը չի բացառել, որ Չեչնիայում համասեռամոլներին կարող են պատժել իրենց հարազատները:
«Եթե նույնիսկ հարազատները պատժեն օրենքով, մենք համաձայն են դրան»,- նշել է Չեչնիայի ղեկավարը: