Պետքարտուղարությունն անհանստացել է գեյերի մասին Քադիրովի խոսքերից
Վաշինգտոնում անհանգստացել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի խոսքերից՝ հանրապետությունում եղած գեյերի մասին: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Չեչնիայի նախագահի մեկնաբանությունները շատ են անհանգստացնում մեզ: Պետքարտուղարությունը մի քանի անգամ իր անհանգստությունն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, թե ինչպես են վերաբերվում ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներին Չեչնիայում»,- ասել է նա:
Նաուերթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը Մոսկվային հորդորում է հետաքննություն անցկացնել Չեչնիայի Հանրապետությունում միասեռականներին հետևելու մասիի հաղորդագրությունների հիմա վրա: