Ջոլին և Փիթը գաղտնի հանդիպում են
Կարծես թե նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերություններն իսկապես հարթվել են: Եթե նախկինում տարբեր աղբյուրներ խոսում էին հաճախակի զանգերի մասին, ապա այժմ արդեն հավաստիացնում են, որ դերասանները հանդիպում են գաղտնի բնակարանում: Այս մասին գրում է «Grazia»-ն:
Ասում են, որ Անջելինան նույնիսկ դադարել է խոչընդոտել Փիթի շփվելու փորձերին և նրա մոտ է գնում առանց անվտանգության ծառայության աշխատակիցների: Իհարկե, նաև հաղորդվում է, որ դերասանների շփումը սահմանափակվում է որոշակի թեմաների շրջանակում, իսկ ամուսնալուծության գործընթացի մասին նրանք ընդհանրապես գերադասում են չխոսել:
Գուցե իրոք զույգը միանա՞: Ի դեպ, Վիվիենի և Նոկսի ծննդին Բրեդը, այդուհանդերձ, գնացել է: