Մերկելը քննադատել է Թուրքիային
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդտներին ձերբակալելու համար՝ պատահարը «լիովին անարդարացի» անվանելով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Մենք հստակորեն վստահ ենք, որ այդ ձերբակալությունը լիովին անարդարացի է: Մենք՝ Գերմանիայի կառավարությունը, դատապարտում ենք այն: Մեր համերաշխությունն ենք արտահայտում Շտոյդտներին»,- նշել է նա:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն հնարավոր բան կանի բոլոր մակարդակներով՝ իրավապաշտպանին ազատելու համար:
Ակտիվիստը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքով»: