Իրականում հրաշալի կլիներ, որ ՀՀ-ում պետական լեզուներ լինեին նաև ռուսերենն ու անգլերենը
Իրականում հրաշալի կլիներ, որ ՀՀ-ում պետական լեզուներ լինեին նաև ռուսերենն ու անգլերենը, որովհետև մի դեպքում խոսքը մոտ 300 միլիոն մարդկանց ընդգրկող լեզվի մասին է, իսկ մյուսը` ավելի քան 1 միլիարդ: Միասին` մոտ 1.5 միլիարդ:
Դրանից միայն կշահեինք մենք և երբեք չէինք տուժի:
Ի դեպ, շատ ավելի լավ պատկեր կլիներ, որ որևէ ՀՀ քաղաքացի լավ չտիրապետեր ՀՀ պետական լեզու հայերենին, բայց տիրապետեր ՀՀ պետական լեզուներ ռուսերենին ու անգլերենին, քան այսօրվա պատկերը, երբ բազմաթիվ մարդիկ կարգին չեմ տիրապետում անգամ ՀՀ միակ պետական լեզվին` հայերենին: Ապացույցը` ՖԲ-ում տիրող համատարած ուղղագրական ու շարահյուսական սխալներն ու տարածված անգրագիտությունը:
Վլադ Հովհաննիսյան. Ֆեյսբուք