Ի՞նչ նպատակ է կարող հետապնդել օրերս սկսված ԵՏՄ-ից դուրս գալու թեժ ինֆորմացիոն քարոզը
Ես ԵՏՄ-ից որևէ հարմար պահի դուրս գալու կողմնակից եմ, բայց կողմնակից չեմ «դուրս գալու» կոմպանիային:
Բացատրեմ թե ինչու: Ցանկացած ինֆորմացիոն կոմպանիա ունի իր նպատակը, որը կարող է բացարձակապես կապ չունենալ հայտարարված նպատակի հետ: Անգամ հակառակը` նպաստել ճիշտ հակառակ նպատակին:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ է կարող հետապնդել օրերս սկսված ԵՏՄ-ից դուրս գալու թեժ ինֆորմացիոն կոմպանիան:
Ակնհայտ է, որ այդ կոմպանիայով ինչ-որ ուժեր մեսիջներ են ուղարկում Ռուսաստանին:
Փորձենք հասկանալ ով և ինչի համար:
Հայաստանում այսօր կա միայն մի ուժ, ով կարող է լայնամաշտաբ և ուղղորդված ինֆորմացիոն կոմպանիա կազմակերպել: Փորձեք ինքնուրույն գուշակել, թե որ ուժի մասին է խոսքը գնում:
Հիմա փորձենք հասկանալ, թե այդ «խորհրդավոր» ուժը ինչ խնդիր է լուծում: Այդ «խորհրդավոր» ուժը միշտ լուծում է մեկ խնդիր` պահպանել իշխանությունը:
Եթե ընդունենք այս տրամաբանության, ապա պետք է հաջորդ ենթադրությունն անել` այդ ուժը ունի ինչ-որ խնդիրներ Ռուսաստանի հետ և այդ խնդիրները լուծելու համար սկսել է շահարկել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը և համապատասխան հանրային կարծիք է ձևավորում: Փաստորեն դրանով Ռուսաստանին ցույց է տալիս, որ ԵՏՄ-ում մնալու համար պետք է միմիայն իր հետ գործ ունենալ:
Այսինքն այդ կոմպանիան հետևյալ խնդիրն է լուծում` «խորհրդավոր» ուժի իշխանությունը պահպանելու համար Ռուսաստանին է ծախում Հայաստանի ԵՏՄ-ում մնալը:
Այդ ինֆորմացիան ալիքի հետևանքով մենք ոչ միայն մնում ենք ԵՏՄ-ում, այլև որպես վրադիր իշխանության գլուխ է մնում այդ «Խորհրդավոր» ուժը:
Շատ ապուշ իրավիճակ է, հատկապես այդ կոմպանիայի կուտը ուտողների համար:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք