Ինձ համար ծանր է մանկան կորուստը. Սոնա Շահգելդյանի նոր երգն ու հուզիչ գրառումը (տեսանյութ)
Երգչուհի Սոնա Շահգելդյանն այսօր իր երկրպագուների դատին է ներկայացրել «Իմ աղջիկ» երգը: Այս առնչությամբ նա համացնացում հուզիչ գրառում է կատարել. «Ինձ համար բավականին ծանր է այն կորուստ ասվածը, որը վերաբերում է մանկանը` աշխարհ եկած ու կյանքը չվայելած: Ցավագին եմ ընդունում, և ինքս` ծնող լինելով, բնականաբար, գիտակցում եմ ցավը, ծնողների տառապանքը և թախիծը հոգու:
Այսօր իմ շատ մոտ մարդու երեխայի ծննդյան տարելիցն է, և ինքս սերտ կապված այս հրաշք ընտանիքի հետ, ծնվեց գաղափար և մարմնավորվեց երաժշտության երգի ձևաչափով»:
Սոնա Շահգելդյանը շնորհակալություն է հայտնել երգի հեղինակին՝ Արմինե Բաղդասարյանին, գործիքավորող Mix Հարություն Հարութունյանին, Արտյոմ Գևորգյանին ու Դավիթ Դոխոլյանին` հավաքելու և դիզայնի համար: