Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին «սմայլիկը» (լուսանկար)
Մի խումբ թուրք և իտալացի հնէաբաններ Կարկամիշում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են կուժ, որի վրա պատկերված է մարդկային ժպտերես դեմք: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Հնէաբանների խմբի ղեկավարն է Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Նիկոլո Մարչետին:
«Այս շրջանում անցկացված պեղումների ամենահետաքրքիր գտածոներից մեկը մի կուժ է, որի վրա պարկերված է «սմայլիկ»: Այդ կուժը թվագրվում է մոտ մ.թ.ա. 1700 թվականը: Կարծես թե գտել ենք աշխարհի ամենահին «սմայլիկը»: Մենք չգիտենք, թե այն ինչ նպատակով է արվել և ինչ է խորհրդանշել, բայց այն որոշեցինք անվանել «սմայլիկ»»,-ասել է պրոֆեսորը:
Ըստ նրա կուժը կպահվի Գազիանտեպայի հնագիտական թանգարանում: