Եվրոպայում հնարավոր է արգելվեն «Mercedes»-ների վաճառքը
«Coglasno»-ն նախկինում տեղեկություններ էր հրապարակել, որ «Daimler» ընկերությունը կասկածվում է իր հաճախորդներին խաբելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այս մասին գրում է «РИА ВистаНьюс»-ը:
Փորձարկվելու է դիզելային շարժիչով աշխատող մեքենաների կողմից վնասակար արտանետումների ցուցանիշը: Այս տարվա մայիս ամսին Շտուտգարդի դատարանը ստորագրել է կարգադրություն, ըստ որի ստուգումներ է անցկացվելու ընկերության՝ վերջին երկու ամիսների ունեցած գործունեության մեջ:
«Daimler» ընկերության ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Իսկ որոշ գերմանացի լրագրողներ պարզել են, որ խոսքը դիզելային շարժիչով աշխատող OM 642 և OM 651 մոդելների մասին է, որոնք թողարկվել են 2008-2016թ-ին:
Ընդհանուր առմամբ Եվրոպայում և Ամերիկայում իրացվել է ավելի քան մեկ միլիոն ավտոմեքենա, որոնք դիզելային շարժիչով են աշխատում: ԶԼՄ-ները հայտնել են, որ այդ մեքենաների օգտագործումը Եվրոպայում կարող է արգելվել: Մեքենայի մշակողների խումբը հրավիրվել է Բեռլին բացատրություններ նեկայացնելու: Սակայն մինչև օրս ոչ մի հստակ որոշում չի կայացվել: