Մեծ Բրիտանիան ցանկանում է ամբողջությամբ արմատախիլ անել ծխախոտի օգտագործումը երկրում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է ամբողջությամբ արմատախիլ անել ծխախոտի օգտագործումը երկրում: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Ներկայումս Մեծ Բրիտանիայի բնակչության 15,5%-ը ծխում է: Կառավարությունը նախատեսում է մինչև 2022 թ-ը կրճատել այդ թիվը 2% -ով, իսկ դրանից հետո կձգտի լիովին ազատվել ծխախոտից:
Այժմ երկրում գործող գրեթե բոլոր սուպերմարկետներում ծխախոտի դարակների հետ միաժամանակ տեղադրված են նաև կոնֆետներ, որոնք կօգնեն նվազեցնել ցանկությունը՝ ծխախոտի հանդեպ: Բրիտանիայում մեկ տուփ ծխախոտը արժե ավելի քան 11 ֆունտ:
«Մեր նպատակն է այս միջոցով ազդել հասարակության վրա և երկրում ծխողների թիվը հասցնել 5 տոկոսի կամ ավելի ցածր»,- ասվում է փաստաթղթում: