Ուկրաինան դադարեցրել է էներգետիկ սեկտորում արտակարգ իրավիճակը
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Իգոր Նասալիկը հաղորդել է, որ երկիրը դադարեցրել է էներգետիկ սեկտորում մինչ այս գործող արտակարգ ռեժիմը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Ուկրաինայի էներգետիկան վերադարձել է աշխատանքի սովորական ռեժիմի»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե նշանակում է արդյոք դա այն, որ դադարում են ոլորտում ընթացող արտակարգ միջոցառումները:
Նասալիկը հավելել է, որ ոլորտում կրկին արտակարգ ռեժիմ սահմանելու ծրագրեր չկան: