Հայտնի է, թե որքան վնաս են պատճառել Համբուրգում տեղի ունեցած անկարգությունները
Ապահովագրողների գերմանական միության գնահատմամբ՝ Համբուրգում «G20»-ի գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցած անկարգությունները 12 միլիոն եվրոյի ($13,8 մլն) չափով վնասի պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն՝ հղում տալով «Associated Press» գործակալությանը:
Վնասված ավտոմեքենաների ծախսերի մեկ երրորդը կվճարեն ապահովագրական գումարներով:
Գերմանիայում ցույցերը ընթացան 3 օր՝ կապված Քսանյակի գագաթաժողովի հետ: Անկարգությունների ընթացքում ձերբակալվել են ոչ միայն գերմանացիներ, այլև այլ երկրների քաղաքացիներ: