Սաուդյան Արաբիայում կարճ կիսաշրջազգեստով կինն իսկական իրարանցում է առաջացրել (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի կնոջ են փնտրում, ով համացանցում տեսանյութ էր հրապարակել, որում վերջինս կարճ կիսաշրջազգեստով և տոպով զբոսնում է երկրում: Այս մասին հայտնում է «BBC News»-ը:
Տեսանյութում, որը հրապարակվել է «Snapchat»-ում, կինը եվրոպական հագուստով զբոսնում է Նեջի պատմական ամրություններում:
Սաուդյան Արաբիայի բնակչուհիները պարտավոր են թևերով սև, երկար արաբական զգեստ՝ աբայա կրել: Բացի դա, երկրում բնակվող կանանց մեծամասնությունը ծածկում է մազերն ու դեմքը:
Տեսանյութը բուռն ազդեցություն է թողել սոցիալական ցանցերում Սաուդյան Արաբիայի օգտատերերի շրջանում: Որոշները պահանջում են պատժել կնոջը ավանդույթը խախտելու համար, մյուսները գովում են խիզախության համար:
Նկարահանված վայրի իշխանությունները նահանգապետին և ոստիկանությանը կոչ են արել կնոջը պատասխանատվության ենթարկել: