Քեյթ Միդլթոնը լեհ դիզայներների մոդելավորած զգեստով (լուսանկարներ)
Քեյթ Միդլթոնը յուրացրել է նորաձևության աշխարհի դիվանագիտական ամենակարևոր նրբությունները: Այս մասին գրում է «tatler.ru»-ն:
Յուրաքանչյուր երկիր, որտեղ Քեյթը այցելում է, նա հագնում է տեղի դիզայներների մոդելավորած հագուստը: Լեհաստան կատարած այցի ժամանակ, որտեղ արքայազն ու դքսուհի Քեյթը երեխաների հետ ժամանել էին մեկ օր առաջ, Մեծ Բրիտանիայի դեսպանի ընդունելության արարողությանը Քեյթը ներկայացել էր լեհական «Gosia Baczynska» ապրանքանիշի արտադրած հագուստով: Զգեստի հետ նա կրել էր մեծ ականջօղեր և վզնոց, «Gianvito Rossi» ապրանքանիշի կոշիկներ և փոքրիկ պայուսակ: