Թուրքիայում մետրոյի որոշ կայարաններ ջրի տակ են անցել. մարդիկ լողում են փողոցներում (լուսանկար, տեսանյութ)
Ստամբուլում տեղատարափ անձրևը մետրոյի մի քանի կայարաններ ջրի տակ է թողել, քաղաքի որոշ շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «NTV»-ին:
Հեռուստաալիքի հեռարձակած կադրերից երևում է, որ որոշ փողոցներ ամբողջությամբ ջրով են պատված, քաղաքի բնակիչները ստիպված են լողալով տեղաշարժվել: Ստորգետնյա ավտոկայանատեղիները, թունելները և տների ցածր հարկերը հեղեղված են: Հասարակական տրանսպորտը աշխատում է լուրջ ընդհատումներով:
Sel suları metrobüsün içine kadar girdi (Yolcular mahsur kaldı) https://t.co/Weg108PvKt pic.twitter.com/p7djd39hxt
— NTV (@ntv) 18 июля 2017 г.
Արտակարգ իրավիճակների բաժնի համակարգող կենտրոնը նախազգուշացնում է սողանքների և փլուզումների մասին: Օդերևութաբանները կանխատեսում են անձրևի ուժգնացում որոշ նահանգներում:
Ստամբուլի քաղաքապետարանը վարորդերին կոչ է արել խուսափել երթևեկությունից մինչև իրավիճակի կայունացումը: