Հասան Ռուհանին նախապատվությունը կտա կոալիցիոն կառավարության ձևավորմանը
Հասան Ռուհանին ամենայն հավանականությամբ նախապատվությունը կտա կոալիցիոն կառավարության ձևավորմանը:
Օգոստոսի 5-ին տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը: Իսկ մինչ այդ նախագահի թիմը զբաղված է նոր կառավարության ձևավորմանն առնչվող հարցերով: Դեռ նախընտրական քարոզչության ժամանակ Հ. Ռուհանին հայտարարել էր, որ կառավարության ներկայիս կազմը փոփոխության կենթարկվի, որտեղ հիմնականում ընդգրկված կլինեն երիտասարդները:
Վերջին շրջանում Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներով պայմանավորված՝ Հասան Ռուհանին թերևս կփորձի պահպանողականների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել և փոխզիջման արդյունքում կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկել է կառավարության մամլո խոսնակ Մոհամմադ Բաղեր Նոուբախթը:
Արմեն Իսրայելյան. Ֆեյսբուք: