ՌԴ-ում Գերագույն դատարանը օրինական է համարել «Եհովայի վկաներ»-ի գործունեության դադարեցումը. կառույցի ունեցվածքը կբռագրավվի
Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաների կառավարական կենտրոն» կազմակերպությունը ծայրահեղական որակելու և գործունեությունն արգելելու մասին ավելի վաղ կայացված որոշումը օրինական է համարել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Գերագույն դատական մարմինը կենտրոնի վերաքննիչ բողոքը մերժել է և ապրիլի 20-ից կազմակերպության լիկվիդացման մասին որոշումը ոժի մեջ ճանաչել: Այսկերպ Գերագույն դատարանը բավարարել է Ռուսաստանի արդարադատության նախարարության վարչական հայցը:
Կենտրոնի ունեցվածքը կբռնագրավվի հօգուտ պետության, իսկ որոշման կատարումից հրաժարվելը կհանգեցնի քրեական պատասխանատվության: