Այսօր տեղի կունենա փոքրիկ Արամազդի հոգեհանգստի արարողությունը
ԱՄՆ-ում 5 տարեկան Արամազդ Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին: Այս մասին հայտնում է «Pasadena Now»-ն:
Հարազատները փոքրիկին վերջին հրաժեշտը կտան տեղական ժամանակով 17:00-ին, Հարավային Փասադենայի եկեղեցիներից մեկում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում գտել էին հայկական ծագմամբ 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մարմինը, ով ապրիլի 22-ից անհայտ կորած էր համարվում: