Երաժիշտ R. Kell-ին մեղադրել են կանանց «աղանդ» ստեղծելու մեջ
Երաժիշտ Ռոբերտ Սիլվեսթեր Քելլին, ով առավել հայտնի է որպես «R. Kelly», հերքել է կանանց «Աղանդ» ստեղծելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Ավելի վաղ «BuzzFeed» պարբերականը նյութ էր հրապարակել, համաձայն որի՝ Քելլին իբր պարտադրաբար երիտասարդ կանանց «աղանդավորական» մթնոլորտում է պահում:
Երաժշտի փաստաբանի խոսքով՝ իր հաճախորդը հերքում է նման պնդումները, նա նաև մտադիր է «մեղադրողների» դեմ հայց ներկայացնել և մաքրել իր անունը: Քելլի նկատմամաբ պաշտոնական մեղադրանքները առաջադրված չեն:
Իր կողմից՝ «BuzzFeed» շարունակում է պնդել իրավիճակի իր տարբերակը:
Քելլին վերջին 20 տարիներին «R&B» ժանրի ամենահաջողակ երաժիշտներից մեկն է: Նա «Գրեմմի» եռակի մրցանակակիր է: