Քեյթ Միդլթոնի ընտանիքը համեմատել են Քարդաշյանների ընտանիքի հետ
Էմմա Դենթ Կոուդը, ով Քենսինգթոն շրջանի պատգամավոր է, որտեղ ապրում են Քեյթ Միդլթոնը, արքայազն Ուիլյամն ու երեխաները, հայտնել է, որ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն իրենց այնպես են պահում, ինչպես Քարդաշյանների ընտանիքը, սակայն նրանք կինոաստղեր չեն և դրա իրավունքը չունեն: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այսպիսի աղմկահարույց հայտարարությունների առիթը զույգի հայտնվելն է Ուիլմբլդոնի մրցաշրջանում, որը գրեթե ավելի շատ քննարկվեց և հայտնվեց մարդկանց ուշադրության կենտրոնում, քան հենց բուն մրցաշրջանը:
Պատգամավորը բարկացել է նման եռուզեռից և կարծում է, որ նրանք ոչնչով չեն արժանացել այդպիսի վերաբերմունքի՝ ի տարբերություն Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների: «Եթե մեզ՝ բրիտանացիներին, իսկապես արքայազն և արքայադուստր է պետք, ապա թող նրանք լինեն Բեքհեմները: Նրանք գոնե իրենք են աշխատել իրենց գումարները»,- նշել է Էմմա Դենթ Կոուդը: