Հայտնի են Պորոշենկոյի 3 հնարավոր ժառանգորդները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշեկոյի «ժառանգորդները» կարող են դառալ երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, վարչապետ Վլադիմիր Գրոսյմանը և Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն: Այս մասին «Русская весна»-ին տված հարցազրույցում ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Ցարևը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ընտրություններին չմասնակցելու դեպքում Պորոշենկոն նշանակել է իր մի քանի հնարավոր ժառանգորդներին: Առաջին հերթին դա Լուցենկոն է, ով խոստանում է, որ իր վրա խաղադրույք կատարելու դեպքում նա կպահպանի բոլոր բաժնեմասերը»,- նշել է նա:
Նա հավելել է, որ նախագահի և կառավարության ղեկավարի միջև պարբերաբար բախումներ են լինում, սակայն Գրոյսմանը նույնպես հնարավոր ժառանգորդների թվում է: «Եվ, որքան էլ տարօրիննակ է, այդ շարքում է նաև Լյաշկոն: Եվ դա հետաքրքիր ընտրություն է»,- հավելել է Ռադայի պատգամավորը: