Համար 1 ահաբեկիչ Ալ Բաղդադին այլևս «ԻՊ»-ում որոշումներ կայացնողը չէ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հեռացվել է ահաբեկիչների հրամանատարությունից: Այս մասին այսօր հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Պենտագոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ամերիկյան պաշտպանական գերատեսչության վկայություններով՝ Ալ Բաղդադին դեռևս կենդանի է, սակայն այլևս չի մասնակցում որոշումներ կայացնելու գործընթացին:
Հիշեցնենք, որ «կենդանի» Ալ Բաղդադիի մասին տեղեկություններ շարունակում է տարածել նաև Իրաքի հետախուզությունը, որի տվյալներով՝ համար մեկ ահաբեկիչը շարունակում է թաքնվել Սիրիայում: