Նոր մանրամասներ. 2 միլիոն դոլարանոց ռուսական հարսանիքի հարսնացուի հայրը գնահատել է խնջույքը (տեսանյութ)
Կրասնոդարի դատավոր Ելենա Խախալևայի դստեր հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական շոու-բիզնեսի աստղերը, քանի որ ընկերություն են անում ընտանիքի հետ դեռ վաղուց: Այսպիսի հայտարարություն է արել հարսնացուի հայր Ռոբերտ Խախալևը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Հարսանիքին ամենաշատը 5 միլիոն ռուբլի ենք ծախսել: Ինչ վերաբերում է ռուսական էստրադայի աստղերին, ես Վալերի Մելաձեի հետ մանկուց եմ ընկերութուն անում: Այն ժամանակ դեռ Թբիլիսիում ենք ծանոթացել: Մյուսները ևս իմ մանկության ընկերներն են: Որպես հարգանքի տուրք՝ նրանք հյուրի կարգավիճակով իմ դստեր հարսանիքին էին»,- նշել է նա:
Խախալևը հավելել է, որ ամենաշատը ծախսել են բանկետի, դահլիճի վարձի և հաղորդավարների վրա: Աղջիկը հարսանեկան արարողությանը գնացել է 110 000 ռուբլի արժողությամբ զգեստով: Գործարարը հավելել է, որ չի պատրաստվում արդարանալ դստեր հարսանիքի համար: