Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C