Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այցելուներին արգելել է դժգոհել
Չնայած ծայրահեղ տհաճ իրադարձությունների շարքին, որը ցնցեց Վատիկանը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հումորի զգացումը չի կորցնում: Իր սենյակի դռանը նա փակցրել է «չդժգոհել» գրառումը՝ հավելելով, որ նմանատիպ խախտումների նկատմամաբ պատժամիջոցները կրկնապատիկ կլինեն, եթե դրանք արվեն երեխաների ներկայությամբ»,- հաղորդում է «Vesti.ru»-ն:
«Նրանք, ովքեր խախտում են այս կանոնը, մշտապես զոհ զգալու, խնդիրները լուծելու անկարողություն ունենալու, ինչպես նաև հումորի զգացումը կորցնելու ռիսկին են գնում»,-նշված է գրառման մեջ:
Վատիկանի գլխավորը հումորը որևէ կերպ չի մեկնաբանել, սակայն Կաթոլիկ եկեղեցու հետևորդների համար այն անխոս հասկանալի է: