Իտալիայում արգելել են շներին ամուսնական մատանի կրել
Իտալիայում Պոտրիոլո-Նովոյի քաղաքապետ Գիլյոլա Բրևիարիոն շներին արգելել է հարսանիքներին մատանի կրել: Այս մասին հայտնում է «Independent»-ը:
Երբ մեկ զույգ խնդրել էր, որ 2 շուն մատանի կրեն հարսանիքին, Բրևիարիոն հայտնել էր, որ նման հատկանշական օրվան պետք է լրջորեն վերաբերվել: Քաղաքապետի հայտարարությունները ստիպեցին զույգին հյուրերի ցանկից հանել շներին:
Նշվում է, որ դա արդեն առաջին դեպքը չէ Իտալիայում, երբ շների նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում: Ավելի վաղ այս տարի կենդանիների իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստները Գենցանո եկեղեցուց պահանջեցին, որ իրենց պոչավոր ընկերներին վերաբերվեն ինչպես քրիստոնյաների:
Նույնպես պարբերականը նշում է, որ իտալացիների 92 տոկոսը շներին իրենց ընտանիքի սիրելի անդամն է համարում: Իսկ ամուսնալուծության դեպքում հարցը, թե ում մոտ կմնա շունը, քննարկվում է այնպես, ինչպես խոսքը կգնար երեխայի մասին: