Ռուս չինովնիկները հերթական անգամ ցույց են տալիս, որ մտածում են ոչ թե ուղեղով, այլ «սապոգի» ծերով
Եթե թեման ծավալվի, ռուսներն, իհարկե, կասեն, որ Վոլոդինը ոչ թե պետական լեզվի կարգավիճակ տալու մասին ա խոսել, այլ՝ պաշտոնական լեզվի, որ դրանք տարբեր բաներ են, ու մի շարք երկրներից օրինակներ կբերեն: Բայց սրանից իհարկե էությունը չի փոխվում:
Ռուս չինովնիկները հերթական անգամ ցույց են տալիս, որ մտածում են ոչ թե ուղեղով, այլ «սապոգի» ծերով: Այս պայմաններում նվազագույնը, որ մենք կարող ենք անել, ռուսերենով շփումից հրաժարվելն է: Սկսած՝ ձեզ դիմած փողոցում ռուս տուրիստի հետ ռուսերենով շփվելուց հրաժարվելուց, ինչպես նաև (խոսքը լրագրողներին ու հանրային դեմքերին է վերաբերում) պաշտոնական միջոցառումների ժամանակ ռուսերենից պարտադիր թարգմանություն պահանջելուն:
Ու իրականում, բոյկոտի այս ձևը այնքան էլ անարդյունավետ չի, ինչքան կարող է թվալ. եթե սա դառնա միտում, ռուսները ստիպված կլինեն միքիչ մտածել հերթական անգամ «վոլոդին» անելուց առաջ:
Հակոբ Կարապետյան. Ֆեյսբուք: