Պետդուման Հայաստանին առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենը երկրում պաշտոնական լեզու դարձնել այն նպատակով, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների պես իրենց երկրի վարորդական իրավունքներով ՌԴ-ում ազատ երթևեկեն: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Երկուշաբթի Պետդումայում Վոլոդինը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ղրղզների՝ ՌԴ-ի տարածքում ազատ երթևեկությունը թույլատրող օրինագծի մասին հարց է բարձրացրել՝ նշելով, որ այն «մի կողմում է թողնում Հայաստանի քաղաքացիներին»:
«Մեր կողմից ընդունված րոշումները, որոնց մասին դուք խոսում եք, տարածվում է Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների վրա, քանի այս երկու երկրների քաղաքացիները ճանապարհային երթևեկությունը սովորել են ռուսերենով: Եվ, աշխատելու համար գալով Ռուսաստան՝... իհարկե, իմանում են կանոնները և այդ թվում իրենց աշխատանքին նպաստում է նաև ռուսերենի իմացությունը»,- հայտնել է Վոլոդինը:
«Ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ այս օրենքը կտարածվի նաև Հայաստանի քաղաքացիների վրա»,- եզրափակել է ՌԴ պետդումայի խոսնակը: