Այս ժողովուրդը սիրում է խաչագողի կյանքով ապրել, դավաճանում է իր հերոսական զավակներին
Հայաստանին ստրկացնող ու կայսրության ծայրամաս դարձնող ռեժիմի դեմ հեղափոխության փորձ կատարող Սասնա ծռերին ռեժիմի մակլավիկները անվանում են. ահաբեկիչներ։ Հիմնականում այդ անվանումն ուժգնացավ, երբ ընտրություն կոչվածի ժամանակ 10 հազար դրամով ծախվեց ժողովուրդը։
900 տարի է անցել բագրատունիների թագավորության կործանումից և այս ժողովուրդը 9 դարի ընթացքում գեթ մի քաղաքական հարց դնի, պատկերացնում եք 9- դար։Եվ այս ժողովուրդը գերադասում է ուրիշի ծոցում քնել քան գեթ մեկ քաղաքական հարց ձևակերպել ու պայքարել, որպեսզի անկախ ապրեր։
Օ ոչ, նա գերադասեց ծախվել տաս հազար դրամով, մի մասն էլ գերադասել է` մոտ 12 միլիոն քնել թուրքի ծոցում, 3 միլիոն քնած է ռուսի և ամերիկացու ծոցում։ Չհաշված պարսիկի,ֆրանսիացու, գերմանացու և այլ շատ ժողովուրդների ծոցում ննջելը։
Անկախությանն արյունով ու ինտելեկտով են հասնում։Անկախությունը մանանա չէ, որ վերևից թափվի, անկախությունը պայքար է, զոհեր են, պատիվ աապրելաձև է։ Այս ժողովուրդն որոշել է որդ դառնալ ու մտնել մրգի մեջ ուտել ու ուտել։ Ժողովուրդը ծախեց իր հերոսներին և այդ հերոսներն արժեյին տասհազար դրամ։
Ժողովուրդն իր ձեռքով իր մեջից ծնված հերոսներին հանձնեց։ Այդպես է եղել միշտ, երբ սոց լագերի. մեջ միակ. անկախության պայքարի հռահվիրան և ԱՄԿ-ի առաջնորդ Հայկազ Խաչատրյանին և իր զինակիցներին մեկուսացրեցին։
Այս ժողովուրդը դավաճանում է իր հերոսական զավակներին։ Այս ժողովուրդը սիրում է խաչագողի կյանքով ապրել, իսկ փոքրաթիվ պայքարողները դեռ պայքարում են, որ ժողովուրդը հասկանա իր գլխավոր միսիան...
Պապին Դավթյան. Ֆեյսբուք: