Թուրքիայում 80 միլիոն մարդ ապրում է այդ բանտից փախչելու երազանքով. Սևան Նշանյան
Պոլսահայ գրող, լեզվաբան Սևան Նշանյանը բանտը լքելուց հետո թվիթերյան իր էջում հերթական գրառումն է կատարել:
Լեզվաբանը գրել է․ «Ես Թուրքիայի բնակիչների զգացմունքների թարգմանիչը դարձա։ 80 միլիոնը ապրում են այդ բանտից փախչելու երազանքով»։
Նշենք, որ Նշանյանը հուլիսի 14-ին բանտից մեկ օրով դուրս գալու թույլտվությամբ դուրս էր եկել և փախուստի դիմել: Ինչից 48 ժամ հետո չվերադառնալուն հաջորդել էին Թուրքիայի իշխանությունների կողմից նրան հայտարարել էին փախուստի մեջ հայտարարելն ու կալանավորելու որոշում ընդունելը:
Սևան Նշանյանը ձերբակալվել էր 2014 թ.-ին սեփական այգում ապօրինի շինարարություն կատարելու համար: