Գիտնականները մարդու ուղեղի մեջ միկրոչիպ են տեղադրել
Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում միկրոչիպ են տեղադրել, որպեսզի վերականգնեն կորցրած տեսողությունը: Այս մասին հայտնում է «Engadget»-ը
«FlatScope» անվանումով նորարարությունը ազդեցություն է ունենում ուղեղի կոնկրետ հատվածների վրա, ինչն էլ օգնում է կույրերին տեսնել:
Պարբերականը հաղորդում է, որ սարքը ղեկավարում և արձակում է նեյրոններ, որոնք պատասխանատու են տեսողական տեղեկության համար:
Հաղորդվում է, որ տվյալ նորարարությունը «DARPA» նախագծի մի մասն է, որը նեյրոնների ինտերֆեյսի ստեղծմանն է նվիրված և օգնում է պայքարել առողջական բազմաթիվ խնդիրների դեմ:
Փորձագետները հույս ունեն, որ չիպերի օգնությամբ կկարողանան վերականգնել ոչ միայն տեսողությունը, այլև լսողությունը: