Մոսկվայում հարձակվել են գործարարի վրա և պահանջել 3 մլն ռուբլի
Մոսկվայի շրջանի Լյուբերց քաղաքում անհայտ անձինք զինված նռնակով, կռվի շան ուղեկցությամբ հարձակվել է գործարարի վրա: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Տատյանա Պետրովան տեղեկացրել է, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է: Նրանք կասկածվում են գործարարից 3 մլն ռուբլի շորթելու մեջ:
«39-ամյա գործարարը ոստիկանությունում հայտարարություն էր տարածել, որ իրեն սպառնալով նռնակով և կռվի շնով խոշոր չափի գումար են շորթել՝ իր տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում»,- ասել է Պետրովան:
Որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են: Հայտնի է, որ նրանցից մեկը նախկինում դատապարտված է եղել: