Բաքվի հրահրած սպառազինությունների մրցավազքը խորացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից
«Ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչ գումարի մասին է և ռազմական ոլորտի ինչ ծրագրի համար է այն։
Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ը ստիպված է լինում գնել նորանոր զենքեր` բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի, տնտեսական ծանր վիճակի` բարելավման հեռանկարներ չկան, պայմաններում Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին` նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։
Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է` շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին ՌԴ–ը ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։
Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ–ը պետք է ունենա միջոցներ` կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցման համար` Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։
Դրան զուգահեռ Երևանը պետք է ռազմատեխնիկական նոր կապեր ստեղծի` կրկին ֆինանսներ ունենալու պարագայում, այլ երկրների հետ` դրանք կարող են լինել արտատարածաշրջանային`Չ ինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա` այդտեղ ազդեցիկ հայ համայնքեր կան, իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից։
Արտյոմ Բալասանով. Ֆեյսբուք: