Հնդկաստանի ապագա նախագահը ցածր կաստայի ներկայացուցիչ կլինի
Հնդկաստանում հուլիսի 17-ին, մեկնարկել են երկրի նախագահական ընտրությունները, որն անցկացվում է ազգային խորհրդարանի և մարզային օրենսդիր խորհուրդների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը: Պատգամավորները պետք է ընտրողների կոլեգիա ստեղծեն, որը կորոշի ապագա նախագահին:
Ընտրողների կոլեգիան կազմված կլինի 4.9 հազար մարդուց՝ խորհրդարանի գերագույն և ստորին պալատների պատգամավորներից և նաև նահանգների օրենսդիր խորհուրդների մասնակցությամբ:
Հնդկաստանի իշխող կուսակցությունն առաջադրել է ավելի ցածր կաստայի ներկայացուցչի՝ դալիթների կաստայից Ռամա Նաթհա Կովինդին:
Կովինդի գլխավոր մրցակիցը ընդդիմադիր կին թեկնածու ՄեյրաԿումարն է, ով նույնպես դալիթների կաստայից է:
Քվեարկության արդյունքները կհայտարարվեն հինգշաբթի, սակայն ԶԼՄ-ներ նշում են, որ Կովինդի հաղթանակը գրեթե երաշխավորված է:
Հնդկաստանի գործող նախագահ Պրանաբա Մուկերջիի կառավարման ժամկետը լրանում է հուլիսի 24-ին, նոր նախագահն իր լիազորությունները կստանձնի մեկ օր անց: