Ո՞վ է Լիոնի քաղաքապետի հայազգի թեկնածուն
Այսօր՝ հուլիսի 17-ին, Ֆրանսիայում Լիոնի քաղաքային խորհուրդը կընտրի քաղաքի 35-րդ քաղաքապետին:
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ Լիոնի քաղաքապետ կարող է դառնալ հայազգի 68-ամյա Ժորժ Քեփենեկյանը:
Մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժը 2008 թվականին ղեկավարել էր Կոլոմի նախընտրական արշավը, նա քաղաքապետի առաջին օգնական է դարձել 2014 թվականին: Նշվում է, որ Քեփենեկյանը ակտիվ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում: